«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է Adidas-ի հետ 10 տարի ժամկետով և 750 մլն ֆունտ արժողությամբ պայմանագիր ստորագրելու մասին:
Ինչպես գիտենք, 2014/15 մրցաշրջանը «Յունայթեդի» և ամերիկյան Nike ընկերության 13-ամյա հոմագործակցության վերջին տարին է: Արդեն հաջորդ մրցաշրջանից «կարմիր սատանաները» դաշտ դուրս կգան գերմանական Adidas-ի մարզահագուստներով:
Այս պայմանագիրն իր տեսակի մեջ ֆուտբոլի պատմության ամենաթանկ պայմանագիրն է: Տարեկան 75 մլն ֆունտը գրեթե 2.5 անգամ ավելին է, քան «Յունայթեդն» այժմ ստանում է Nike-ից:
Ավելացնենք, որ այս ամառվանից «Յունայթեդին» տարեկան 53 մլն ֆունտ էլ կվճարի Chevrolet ընկերությունը: