«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը ձեռք բերելու համար 20 մլն ֆունտ առաջարկել Մյունխենի «Բավարիային»:
Գերմանիայի հավաքականի 29-ամյա ֆուտբոլիստը համարվում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալի տրանսֆերային գլխավոր նպատակներից մեկը: «Յունայթեդում» վստահ են, որ Բաստիանին հետաքրքրել է «Օլդ Թրաֆորդ» տեղափոխվելու և իր նախկին մարզչի հետ աշխատելու տարբերակը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, Շվայնշտայգերի համար «Յունայթեդը» առաջիկա օրերին պաշտոնական առաջարկ կանի: Սպասվում է, որ «Բավարիան» չի կանգնի իր ֆուտբոլիստի ճանապարհին, եթե նրան ավելի երիտասարդ և արագաշարժ փոխարինող գտնի: