«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ավարտին է հասցրել «Սպորտինգի» արգենտինացի պաշտպան Մարկոս Ռոխոյի տրանսֆերը: Գործարքն արժեցել է 16 մլն ֆունտ:
Մոսվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել: Մարկոսն իր երկրի ազգային հավաքականում մասնակցել է 28 հանդիպման, այդ թվում Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության խաղերը:
Երկու ակումբների համաձայնությամբ, «Սպորտինգը» մեկ տարի վարձակալությամբ ստացել է վինգեր Լուիշ Նանիին, ում աշխատավարձը կշարունակի վճարել անգլիական ակումբը:
-Ինձ համար մեծ պատիվ է հնարավորություն ունենալ ասել, որ ես այժմ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում»: Պրեմիեր Լիգան աշխարհի ամենահետաքրքիր առաջնությունն է, և ես կարող էի միայն երազել սրա մասին,- ասել է Ռոխոն: