Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրի կենտրոնական խաղում միմյանց կհանդիպեն ընթացիկ մրցաշրջանում չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Յուանյթեդը» և 4-րդ հորիզոնականում գտնվող «Չելսին»:
«Մանկունյանցիները» չեմպիոնի կարգավիճակով իրենց երկրորդ խաղը կանցկացնեն: Առաջինում Սէր Ալեքսի սաները միավոր կիսեցին «Արսենալի» հետ (1:1):
«Չելսին» բավական վստահ է անցկացնում առաջնության ավարտը: «Ազնվականների» գործերը հաջող են նաև Եվրոպա Լիգայում, ուր նրանք հասել են եզրափակիչ:
Այս թիմերը առաջին անգամ հանդիպել են 1905 թվականի դեկտեմբերի 25-ին: Ընդհանուր առմամբ միմյանց դեմ դուրս են եկել 168 անգամ, որից 72-ը ավարտվել է «Յունայթեդի» հաղթանակով, 46 անգամ հաջողության է հասել «Չելսին» և 50 խաղ ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Միմյանց միջև կայացած վերջին 10 խաղից 5-ում հաղթել է «Յունայթեդը» և միայն 2 անգամ՝ «Չելսին»:
«Ազնվականները» «Օլդ Թրաֆորդում» վերջին անգամ հաղթել են 2010 թվականի ապրիլի 12-ին:
«Չելսին» պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար և այսօրվա հաղթանակը կարող է մեծացնել շանսերը: Լոնդոնյան ակումբը հավասար միավորներ ունի 5-րդ հորիզոնականում գտնվող «Տոտտենհեմի» հետ:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:
Մեր կանխատեսումը՝ 2:1: