Պրեմիեր Լիգայի 3-րդ տուրի մեկնարկը տրվեց Մանչեսթեր քաղաքի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր «Նյուքասլին»։
Խաղն անցավ դաշտի տերերի տարածքային և խաղային մեծ առավելությամբ, սակայն նրանք չկարողացան կոտրել «կաչաղակների» դիմադրությունը։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով։
Չնայած վաստակած 1 միավորին՝ Լուի վան Գալի թիմը բարձրացավ առաջին հորիզոնական։