Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»:
«Կարմիր սատանաներն» առաջինը հասնելով հաջողության և ունենալով խաղային առավելություն՝ չկարողացան պահել հաղթական հաշիվը: Հանդիպման հաշիվը 30-րդ րոպեին բացեց Անդեր Էրերան, սակայն խաղավարտից 8 րոպե առաջ Թեո Ուոլկոտի հարվածից հետո Թայլոր Բլեկետը գնդակի ուղղությունը շեղելով սեփական թիմի դարպասը՝ մեկ միավոր ապահովեց «զինագործների» համար:
Այս հանդիպումից հետո երկու թիմերն էլ կշարունակեն պահպանել իրենց դիրքերը լավագույն քառյակում:
Գոլեր. Էրերա՝ 30ր, Բլեկետ՝ 82ր (ինքն.):