Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը 7-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնն» էր։
Մերսիսայդյան ակումբը բարձր մակարդակով հանդիպում անցկացրեց «Օլդ Թրաֆորդում» և շատ մոտ էր 3 միավոր վաստակելուն։ Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ֆիլ Ջագելկան, իսկ «Յունայթեդի» պատասխան գնդակը ավելացրած ժամանակի վերջին րոպեին 11 մետրանոցից խփեց Զլատան Իբրահիմովիչը։
Այս հանդիպումից հետո Ժոզե Մոուրինյոյի թիմը՝ վաստակած 54 միավորով կշարունակի մնալ 5-րդ հորիզոնականում։
Գոլեր․ Ջագելկա՝ 22ր, Իբրահիմովիչ՝ 90+4ր (11մ)։