Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր «Տոտտենհեմին»:
«Օլդ Թրաֆորդում» լարված պայքար ծավալվեց, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին լոդոնցիները: Հանդիպման հաշիվը 34-րդ րոպեին բացեց Էմանուել Ադեբայորը:
66-րդ րոպեին Քրիստիան Էրիկսենը մեծացրեց «Տոտտենհեմի» առավեկությունը, սակայն ընդամենը 1 րոպե հետո Դենիել Ուելբեքը կրճատեց հաշվի տարբերությունը:
«Տոտտենհեմը» հաղթեց 1:2 հաշվով և մրցաշարային աղյուսակում շրջանցեց «Մանչեսթեր Յունայթեդին»:
Գոլեր. Ադեբայոր՝ 34ր, Էրիկսեն՝ 66ր, Ուելբեք՝ 67ր: