Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 16-րդ հորիզոնականում գտնվող «Սանդերլենդին»:
Հանդիպման ելքը վճռվեց 65-րդ րոպեին, երբ դաշտից հեռացվեց Ուես Բրաունը, իսկ հյուրերի դարպասին նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրարցեց Ուեյն Ռունին: Անգլիացի հարձակվողը 84-րդ րոպեին էլ դուբլ ձևակերպեց:
Այս հաղթանակից հետո «կարմիր սատանաները»՝ վաստակած 50 միավորով բարձրացան 3-րդ հորիզոնական:
Գոլեր. Ռունի՝ 66ր (11մ), 84ր
Հեռացում. Բրաուն՝ 65ր: