Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրում Մանչեսթեր Յունայթեդի մրցակիցը 13-րդ հորիզոնականում գտնվող Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնն էր։
Կարմիր սատանաները հաղթեցին 2-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը բացեց Պոլ Պոգբան, դաշտի տերերից մեկ գոլ էլ խփեց Մարկուս Ռաշֆորդը։ Հյուրերի միակ գոլն էլ 72-րդ րոպեին խփեց Պասկալ Գրոսը։
Այս հաղթանակից հետո Յունայթեդը՝ վաստակած 44 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Պոգբա՝ 27ր (11մ), Ռաշֆորդ՝ 42ր, Գրոս՝ 72ր։