Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղերից առաջինը տեղի ունեցավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»: Ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ դիտարժան և անզիջում պայքար:
Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին ընթացիկ առաջնության ռմբարկու Ռոբին Վան Պերսին բացեց խաղի հաշիվը: Երկրորդ խաղակեսի 54-րդ րոպեին Նեմանյա Վիդիչը կրկնապատկեց հաշիվը: Ընդամենը 3 րոպե հետո «Լիվերպուլը» կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Դանիել Սթարիջը՝ 2:1: Խաղի մնացած հատվածում, չնայած վտանգավոր պահերին, թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ: «Յունայթեդը» հաղթեց 2:1 հաշվով և վաստակած 55 միավորով կշարունակի մնալ 1-ին հորիզոնականում:
Գոլեր. Վան Պերսի՝ 19ր, Վիդիչ՝ 54ր, Սթարիջ՝ 57ր