Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Լիվերպուլին»:
«Կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան մերսիսայդյան ակումբի նկատմամբ։ Լուի վան Գալի թիմից գոլերի հեղինակ դարձան Ուեյն Ռունին, Խուան Մատան և Ռոբին վան Պերսին։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 31 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը։
Գոլեր. Ռունի՝ 12ր, Մատա՝ 40ր, վան Պերսի՝ 71ր: