Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Լուի սան Գալի սաները սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթեցին «կաչաղակներին»: Դաշտի տերերից դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոբին վան Պերսին: Հյուրերի միակ գոլն էլ խփեց Պապիս Սիսեն:
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 35 միավորով կշարունակի զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլեր. Ռունի՝ 23ր, 36ր, Վան Պերսի՝ 53ր, Սիսե՝ 87: