ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի A խմբի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 3:2 հաշվով առավելության հասավ իտալական «Ռոմայի» նկատմամբ:
«Կարմիր սատանաներից» դուբլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին, մեկ անգամ էլ աչքի ընկավ Խուան Մատան:
Ավելացնենք, որ այս պահին «Յունայթեդը» 3 միավորով խմբի առաջատարն է: 2 միավոր ունի «Ինտերը», 1 միավոր՝ «Ռեալը», իսկ «Ռոման» խմբի ետնապահն է:
Գոլեր. Ռունի՝ 36ր, 45ր, Մատա՝ 39ր, Պյանիչ՝ 76ր, Տոտտի՝ 89ր: