Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա միակ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր մայրաքաղաքը ներկայացնող «Քուինս Պարկ Ռեյնջերսին»:
Լուի վան Գալի սաները սեփական հարկի տակ ջախջախեցին «ռեյնջերներին»: Գոլերի հեղինակ դարձան Անխել Դի Մարիան, Անդեր Էրերան, Ուեյն Ռունին և Խունա Մատան:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը»՝ վաստակած 5 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական:
Գոլեր. Դի Մարիա՝ 24ր, Էրերա՝ 36ր, Ռունի՝ 44ր, Մատա՝ 58ր: