Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի մեկնարկը տրվեց «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր գործող չեմպիոն «Լեսթեր Սիթիին»։
Վերջին երեք անընդմեջ խաղերում պարտություն կրած «կարմիր սատանաները» վստահ հաղթանակ տարան հյուրերի նկատմամբ։ Մոուրինյոյի սաները հանդիպման ելքը վճռեցին դեռ առաջին խաղակեսում։ Գոլերի հեղինակ դարձան Քրիս Սմոլլինգը, Խուան Մատան, Մարկուս Ռաշֆորդը և Պոլ Պոգբան։ «Աղվեսների» միակ գոլն էլ խփեց Դեմարայ Գրեյը։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած 12 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական։
Գոլեր․ Սմոլինգ՝ 22ր, Մատա՝ 37ր, Ռաշֆորդ՝ 40ր, Պոգբա՝ 42ր, Գրեյ՝ 59ր։