«Մանչեսթեր Սիթին» «Սիթի օֆ Մանչեսթեր» («Էթիհադ») մարզադաշտը վերակառուցելու համար թույլտվություն է ստացել քաղաքային իշխանությունից: Վերակառուցման արդյունքում մարզադաշտի նստատեղերի քանակը կհասցվի 61.5 հազարի:
Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, ակումբը պատրաստվում է դարպասների մոտի երկու տրիբունաների վրա լրացուցիչ օթյակներ կառուցել: Այս պահին մարզադաշտը կարող է ընդունել ընդամենը 48 հզր երկրպագու:
«Քաղաքայինները» պատրաստվում են շինարարական աշխատանքները սկսել արդեն փետրվարին:
Վերակառուցումից հետո «Էթիհադը» կդառնա ակումբային մարզադաշտերից մեծությամբ երկրորդն Անգլիայում՝ զիջելով միայն «Օլդ Թրաֆորդում», որը նույնպես գտնվում է Մանչեսթեր քաղաքում: