«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրվում է «Միլանի» և Իտալիայի ազգային հավաքականի հարձակվող Ստեֆան Էլ-Շարավիի ծառայություններով: Այս մասին հաղորդում է CNN-ի թղթակից Տանկրեդի Պալմերին՝ հղում անելով La Gazzetta dello Sport պարբերականին:
Աղբյուրի հաղորդմամբ, «Մանչեսթեր Սիթին» երիտասարդ Էլ-Շարավիի համար «Միլանին» առաջարկել է Կարլոս Տևեսին և 25 մլն եվրո:
Հաղորդվում է նաև, որ «քաղաքայինները» պատրաստ են Էլ-Շարավիի համար մինչև 40 մլն եվրո վճարել:
Մինչ այս հայտնի դարձավ, որ «Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը համաձայնվել է տեղափոխվել իտալական մեկ այլ գրանդ ակումբ՝ «Յուվենտուս»: