Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։ Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։
Իրավիճակի նման զարգացումը Մանչեսթեր Սիթիին ստիպում է փնտրել այլ ֆուտբոլիստներ․ sky sports-ի պնդմամբ, որպես այլ տարբերակներ դիտարկվում են Ատելետիկո Մադրդիդի պաշտպան Խոսե Խիմենեսը և Սևիլիայի նույն դիրքի ֆուտբոլիստ Դիեգո Կառլոսի հավանական տրանսֆերները։
Իսկ ըստ Daily Mail-ի անգլիական ակումբը դիտարկում է Սևիլիայի մեկ այլ պաշտպան 21-ամյա ֆրասնիացի Ժյուլ Կունդեին, ով անդալուզյան ակումբ է տեղափոխվել անցյալ տարի Բորդոյից 23 միլիոն ֆունտի դիմաց։