Հաջորդ ամառ «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային գլխավոր նպատակը կլինի «Էվերթոնի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ռոս Բարքլին: Այս մասին հաղորդում է The Telegraph պարբերականը:
Այս պահին Մանուել Պելեգրինիի թիմի միջին տարիքը 28,9տ է և «Սիթիի» ղեկավարները մտածում են կազմը երիտասարդացնելու մասին:
«Քաղաքայինների» ուշադրության կենտրոնում է Բարքլին, ով համարվում է Անգլիայի երիտասարդ տաղանդներից մեկը: Այս պահին 20-ամյա կիսապաշտպանը ծնկի վնասվածքի պատճառով բացակայում է և շարք կվերադառնա միայն նոյեմբերին:
Ինչպես հաղորդվում է, «Էվերթոնը» չի վախենում կորցնել Ռոսին և պատրաստ է նրան վաճառել ոչ պակաս, քան 50 մլն ֆունտով: «Սիթին» իր հերթին պատրաստ է Բարքլիի համար 30 մլն ֆունտ վճարել: