«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է ձեռք բերել «Ռեալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին: «Քաղաքայինները» արդեն առաջարկ են արել թուրք ֆուտբոլիստի համար: Տրանսֆերի հնարավոր արժեքը չի նշվում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը Չեմպիոնների Լիգայի նախորդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղի պահեստայինների նստարանին էր:
Օզիլը «արքայական ակումբ» է տեղափոխվել Բրեմենի «Վերդերից» 2010թ-ին: Մասնակցել է 78 խաղի, որոնցում խփել է 19 գնդակ: Bild