«Ատլետիկոյի» պաշտպան Մարտին Դեմիկելիսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրության կենտրոնում:
32-ամյա արգենտինացին բոլորովին վերջերս «Մալագայից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Իսկ այժմ նրա անվան շուրջ կրկին տրանսֆերային լուրեր են պտտվում:
Անգլիական մամուլի տեղեկության համաձայն, ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Սիթին»: «Քաղաքայինները» սկսել են հետաքրքրվել Մարտինով, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Մատիյա Նաստասիչը վնասվածքի պատճառով մոտ մեկ ամիս չի կարողանա խաղադաշտ դուրս գալ:
Լուրերի համաձայն, Դեմիկելիսի տեղափոխությամբ շահագրգռված է «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին: Հավանական գործարքի ֆինանսական կողմի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ: