«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Մարիո Բալոտելլին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով վարձավճարով իրեն հանձնել «Յուվենտուսին»:
Մինչդեռ անգլիական ակումբը մերժել է իտալացու խնդրանքը: Այս մասին հայտնել է La Gazzetta dello Sport-ի լրագրող Տանկրեդի Պալմերին՝ հղում անելով Sky Italy-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «քաղաքայինները» հրաժարվեցին Բալոտելլիին հանձնել «Միլանին»: Այդ գործարքը նույնպես չկատարվեց: