Այս ամռանը «Մանչեսթեր Սիթին» մասնակցելու է մինչմրցաշրջանային Audi Cup առաջնությանը և հնարավոր է հանդիպի իր նախկին հարձակվող Մարիո Բալոտելիին:
Առաջնությունը, որը տեղի է ունենալու հուլիսի վերջին՝ օգոստոսի սկզբին, հյուրընկալելու է Մյունխենի «Բավարիան»: Իսկ հրավիրված հյուրերն են լինելու «Սիթին», «Միլանն» ու բրազիլական «Սան Պաուլուն»:
Ավելացնենք, որ ամռանը «քաղաքայինները» մասնակցելու են նաև Barclays Asia Trophy-ին: Այդ առաջնությունը տեղի է ունենալու հուլիսին Հոնկոնգում: Մրցաշարին մասնակցելու են նաև «Տոտտենհեմը», «Սանդերլենդը» և տեղական «Սաութ Չայնա» ակումբը: