Ամառային արձակուրդների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» ընկերական խաղերի մեկնարկին հետևեցին «Մանչեսթեր Սիթիի» և «Արսենալի» խաղերը:
Մանուել Պելեգրինիի մեկնարկը «քաղաքայինների» գլխավոր մարզչի պաշտոնում սկսվեց պարտությունով, որը նրանք կրեցին հարավաֆրիկյան «Սուպերսպորտ Յունայթեդից»: «Սիթիի» գլխավոր մարզիչն իր թիմի նորեկ Ֆերնանդինյոյին խաղադաշտ էր դուրս բերել հանդիպման առաջին իսկ րոպեից, իսկ ընդմիջումից հետո, ամբողջությամբ փոխեց կազմը:
Հարկ է նշել, որ պարտությունը «Սիթիի» երկրպագուների համար տխրելու միակ առիթը չէր: Հանդիպման 83-րդ րոպեին վնասվածք ստացավ «քաղաքայինների» առաջատար Յայա Տուրեն:
Այդ ընթացքում «Արսենալը» հանդիպում էր անցկացնում Ինդոնեզիայի աստղերի հավաքականի հետ` 7:0: «Զինագործներից» գոլերի հեղինակ են դարձել Թեո Ուոլկոտը, Չուբա Ակպոմը, Օլիվյե Ժիրուն, Լուկաս Պոդոլսկին, Քրիստոֆեր Օլսենը և Թոմաս Այսֆելդը: