«Մանչեսթեր Սիթին» 5:1 հաշվով ջախջախեց «Ֆուլհեմին» Էրլինգ Հոլանդի հետ-տրիկի շնորհիվ՝ վերականգնելով Պրեմիեր լիգայի առաջատարի դիրքը:
«Քաղաքայինների» մեկնարկային կազմում իր նորամուտը նշեց Ժերեմի Դոկուն: Նա, Մանուել Ականջին փոխարինեցին Բերնարդու Սիլվային և Յոշկո Գվարդիոլին։
«Սպիտակների» հայտացուցակում ընդգրկված չէր Ժոաու Պալինյան, ում տրանսֆերը դեպի «Բավարիա» ձախողվել էր նախորդ օրը։ Նրա տեղը կիսապաշտպանությունում զբաղեցրել է Անդրեաս Պերեյրան։ Պահեստայինների նստարանին էր հայտնվել նաև նորեկ Տիմոտի Կաստանը:
Դեղին՝ Ռոդրի, Սիլվա ֊ Դիոպ, Ռոբինսոն, Դեկորդովա֊Ռիդ, Պերեյրա