«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրիին:
26-ամյա կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը կլրանա հաջորդ մրցաշրջանի ավարտին, սակայն վերջին շրջանում Նասրին բավական լավ խաղ է ցուցադրում, ինչը սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնին ստիպել է քննարկել պայմանագրի երկարաձգման հարցը:
Ինչպես հաղորդում է Goal-ը, առաջիկա շաբաթվա ընթացքում կողմերը կքննարկեն նոր պայմանագիրը և Նասրիին կառաջարկեն շաբաթական 150 հզր ֆունտ աշխատավարձով 4 տարվա պայմանագիր: