«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել «Բետիսի» 25-ամյա կիսապաշտպան Բենյատ Էչեբարիային:
Ինչպես տեղեկացնում է AS-ը, «քաղաքայինները» պատրաստ են վճարել 20 մլն եվրո: Հենց այսքան գումար է նշված ֆուտբոլիստի ներկայիս պայմանագրում:
Իսպանիայի առաջնության 2012/13 մրցաշրջանում Բենյատը անցկացրել է 15 հանդիպում, խփել 3 գնդակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: