Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի վերջին խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Նյուքասլ Յունայթեդին»:
«Քաղաքայինները» ոչ մի խնդիր չունեցան հյուրերի հետ և խաղն ավարտեցին 4:0 հաշվով հաղթանակով: Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց Դավիդ Սիլվան: 22-րդ րոպեին Սերխիո Ագուերոն երկրորդ գնդակն ուղարկեց Կրուլի պաշտպանած դարպասը:
Երկրորդ խաղակեսում «քաղաքայինները» ևս 2 գնդակ խփեցին: Գոլերի հեղինակ դարձան Յայա Տուրեն և Սամիր Նասրին: Նշենք, որ 45-րդ րոպեից «Նյուքասլը» մեկ ֆուտբոլիստ պակաս ուներ:
Գոլեր․ Սիլվա՝ 6ր, Ագուերո՝ 22ր, Տուրե՝ 51ր, Նասրի՝ 75ր:
Հեռացում․ Թեյլոր՝ 45ր