«Մանչեսթեր Սիթին» իր կիսապաշտպան Ջեք Ռոդվելին գնահատում է 10.5 մլն ֆունտ: Այս մասին հաղորդում է Daily Mirror-ը:
Երկու տարի առաջ «Սիթին» Ռոդվելին «Էվերթոնից» գնեց 13.2 մլն ֆունտով: Հասկանալով, որ 23-ամյա ֆուտբոլիստն «Էթիհադում» ապագա չունի՝ «քաղաքայինները» ցանկանում են վաճառել նրան:
Հայտնի է, որ անգլիացու ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի մի քանի ակումբներ, այդ թվում «Վեստ Բրոմվիչը» և իր նախկին ակումբ «Էվերթոնը»: