Ինչպես հաղորդում է talkSPORT-ը, «Մանչեսթեր Սիթին» և «Շալկե-04»-ը հունվարին կպայքարեն «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին ձեռք բերելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում Դիեգո Լոպեսը վստահաբար պահպանում է իր տեղը «Ռեալի» հիմնական կազմում: «Արքայական ակումբի» նոր մարզիչ Կարլո Անչելոտին այժմ միայն Չեմպիոնների Լիգայում է վստահում Կասիլյասին:
Սակայն ակնհայտ է, որ այս իրավիճակը չի գոհացնում անձամբ Իկերին, ով ցանկանում է պատրաստ լինել աշխարհի առաջնությանը: Խոսվում է, որ Իսպանիայի հավաքականի դարպասապահը մտածում է հունվարին «Ռեալից» հեռանալու մասին:
Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված են «Շալկե-04»-ը և «Մանչեսթեր Սիթին»: Եթե գերմանական ակումբը մտադիր է վարձակալության առաջարկ անել, ապա «Սիթին» կարող է իրեն թույլ տալ գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:
Նշենք, որ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին ժամանակին աշխատել է Կասիլյասի հետ: