Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Մանչեսթեր» քաղաքի «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում: «Լիվերպուլը» կհյուրընկալվի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
«Սիթին» այս պահին գտնվում է երկրորդ հորիզոնականում: «Քաղաքայինները» «Յունայթեդին» զիջում են 10 միավոր:
«Լիվերպուլը» 35 միավորով գտնվում է 7-րդ հորիզոնականում: Մերսիսայդցիները եթե ցանկանում են մրցաշրջանը ավարտել լավագույն քառյակում, ապա պետք է հաղթեն այս խաղում: Հաղթանակ է անհրաժեշտ նաև Ռոբերտո Մանչինիի սաներին, ովքեր նախորդ տուրում միավոր կորցրեցին:
Թիմերը միմյանց հետ մրցել են 166 անգամ: Առայժմ առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է 81 խաղում: «Սիթին» ուժեղ է գտնվել 42 խաղում, իսկ 43 խաղ ավարտվել է խաղաղ ելքով: Թիմերի վերջին երկու խաղն ավարտվել է միևնույն 2:2 հաշվով:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 20:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 3:2: