• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Մանչեսթեր Սիթի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

ManՊրեմիեր Լիգայի 5-րդ տուրի կենտրոնական հանդիպաումը տեղի կունենա «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն երկու սկզբունքային մրցակիցներ «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»:

Թիմերի վերջին հանդիպումից հետո շատ բան է փոխվել: 26 տարի «Յունայթեդում» աշխատելուց հետո գլխավոր մարզչի պաշտոնեց հեռացել է Սէր Ալեքս Ֆերգյուսոնը և նրան փոխարինել է Դևիդ Մոյեսը, ով իր հետ «Յունայթեդ» է բերել իր նախկին թիմի առաջատար Մարուան Ֆելայնիին:

Մեծ փոփոխություններ են կատարվել նաև «Սիթիում»:  «Քաղաքայինների» շարքերը համալրել են Ֆերնանդինյոն, Խոսուս Նավասը, Ալվարո Նեգրեդոն, Ստեֆան Յովետիչը, իսկ գլխավոր մարզչի պաշտոնում Ռոբերտո Մանչինիին փոխարինել է Մանուել Պելեգրինին:

Անկախ ամեն ինչից, այս երկու ակումբների դիմակայությունը հին աշխարհի ամենադիտարժան հանդիպումներից է: Թիմերը այս խաղին են մոտեցել Չեմպիոնների Լիգայի մեկնարկային խաղում վստահ հաղթանակներից հետո: «Կարմիր սատանաներն» «Օլդ Թրաֆորդում» 4:2 հաշվով առավելության հասան Լևերկուզենի «Բայերի» նկատմամբ, իսկ Պելեգրինիի սաները Չեխիայում 3 անպատասխան գնդակ ուղարկեցին երկրի չեմպիոն Պլզենի «Վիկտորիայի» դարպասը:

Ինչ վերաբերվում է միմյանց միջև անցկացրած հանդիպումների վիճակագրության, ապա առավելությունը «մանկունյանցիների» կողմն է: Թիմերն ընդհանուր առմամբ հանդիպել են 165 անգամ, որից 69 խաղում հաղթել է «Յունայթեդը», 50 խաղում գրանցվել է ոչ ոքի արդյունք և միայն 46 խաղում են ուժեղ գտնվել «Սիթիի» ֆուտբոլիստները:

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:

Գլխավոր մրցավար՝ Հովարդ Վեբ:

Մեր կանխատեսումը՝ 2:2:

Թեմատիկ նորություններ