Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 14-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»:
«Քաղաքայինները» նվազագույն հաշվով հաղթեցին հյուրերին և պահպանեցին 6 միավորի տարբերությունն առաջատար «Չելսիից»: Խաղի միակ և «Սիթիի» համար հաղթական գնդակը 70-րդ րոպեին խփեց Յայա Տուրեն:
Այս հաղթանակից հետո Մանուել Պելեգրինիի սաները վաստակած 57 միավորով կշարունակեն զբաղեցնել 3-րդ հորիզոնականը:
Գոլ. Տուրե՝ 70ր