Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրի կենտրրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Յուրգեն Կլոպի գլխավորությամբ «կարմիրները» մրցակցի հարկի տակ ջախջախեցին «քաղաքայիններին»։ Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 7-րդ րոպեին, երբ Էլյակիմ Մանգալան գրավեց սեփական թիմի դարպասը։ Առաջին խաղակեսում հյուրերը ևս երկու գոլ խփեցին։ Ֆիրմինոյի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Կոուտինյոն, իսկ 9 րոպե հետո Ֆիլիպեն գոլային փոխանցում կատարեց, իսկ գոլն իր հաշվին գրանցեց Ֆիրմինոն։ 44-րդ րոպեին դաշտի տերերի լավագույն ռմբարկուին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը, սակայն խաղի վերջին րոպեին հաշիվը խոշոր դարձրեց Մարտին Շկրտելը։
Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 20 միավորով բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Գոլեր. Մանգալա՝ 7ր (ինքն.) Կոուտինյո՝ 23ր, Ֆիրմինո՝ 32ր, Ագուերո՝ 44ր, Շկրտել՝ 82ր: