Ավստրալիայում կայացած International Champions Cup ընկերական մրցաշարի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ:
Մանուել Պելեգրինիի սաները 1-4 հաշվով պարտություն կրեցին իսպանական ակումբից: «Քաղաքայինների» միակ գոլը 11 մետրանոցից խփեց Յայա Տուրեն:
Ավելացնենք, որ «Սիթիի» կազմում իր նորամուտը նշող Ֆաբիան Դելֆը վնասվածք ստացավ և կբացակայի անորոշ ժամանակով:
Գոլեր. Բենզեմա՝ 21ր, Ռոնալդու՝ 25ր, Պեպե՝ 44ր, Տուրե՝ 45ր (11մ), Չերիշև՝ 73ր: