Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում երեկ գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»:
Մանուել Պելեգրինիի սաները լոնդոնյան ակումբին հաղթեցին 2:0 հաշվով: 18-րդ րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց Ջեյմս Քոլինզը, իսկ 36-րդ րոպեին Սերխիո Ագուերոն կրկնապատկեց «քաղաքայինների» առավելությունը:
Այս հաղթանակից հետո «Սիթին»՝ վաստակած 64 միավորով կշարունակի զբաղեցնել 4-րդ հորիզոնականը:
Գոլեր. Քոլինզ՝ 18ր (ինքն.), Ագուերո՝ 36ր: