Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Մանչեսթեր Յունայթեդին»։
Այս խաղում կարող էր որոշվել չեմպիոնության հարցը և «քաղաքայիններն» ամեն ինչ արեցին հաղթանակի համար՝ առաջին խաղակեսում երկու գոլ ուղարկելով հյուրերի դարպասը։ Սակայն «կարմիր սատանաները» կամային հատկանիշներ դրսևորեցին երկրորդ խաղակեսում և կարողացան ոչ միայն հետ բերել կորցրածը, այլև՝ հաղթանակ տանել։ Դուբլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան, մեկ գոլ էլ խփեց Քրիս Սմոլլինգը։
Այս հաղթանակից հետո «Յունայթեդը»՝ վաստակած միավորների քանակը հասցրեց 71-ի և առնվազն մեկ տուր հետաձգեց «Սիթիի» չեմպիոն դառնալը։
Գոլեր․ Կոմպանի՝ 25ր, Գյունդողան՝ 30ր, Պոգբա՝ 53ր, 55ր, Սմոլինգ՝ 69ր։