Պրեմիեր Լիգայի 7-րդ տուրի մեկնարկը տրվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում, ուր «քաղաքայինները» հյուրընկալել էին «Էվերթոնին»:
Այս խաղով ընդհատվեց «Էվերթոնի» անպարտելիության շարքը: Հանդիպման հաշիվը գեղեցիկ գոլով բացեց Ռոմելու Լուկակուն, որից ընդամենը 1 րոպե հետո Ալվարո Նեգրեդոն վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1:1: «Սիթին» ընդմիջմանը գնաց հաղթողի կարգավիճակով: 45-րդ րոպեին Թիմ Հովարդի դարպասը գրավեց Սերխիո Ագուերոն:
Երկրորդ խաղակեսում էլ մրցավարը 11-մետրանոց նշանակեց մերսիսայդցիների դարպասին, և Ագուերոյի հարվածից հետո Թիմ Հովարդից գնդակը հայտնվեց սեփական դարպասում:
«Սիթին» հաղթեց 3:1 հաշվով և բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր․ Լուկակու՝ 16ր, Նեգրեդո՝ 17ր, Ագուերո՝ 45ր, Հովարդ՝ 70ր (ինքն․):