Պրեմիեր Լիգայի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
«Քաղաքայինները» սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասան «կարմիրների» նկատմամբ: Դուբլի հեղինակ դարձավ Ստեֆան Յովետիչը, մեկ անգամ էլ Սիմոն Մինյոլեի դարպասը գրավեց Սերխիո Ագուերոն: «Սիթիից» ինքնագոլի հեղինակ էլ դարձավ Պաբլո Սաբալետան:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին»՝ վաստակած 6 միավորով բարձացավ 2-րդ հորիզոնական:
Գոլեր. Յովետիչ՝ 41ր, 55ր, Ագուերո՝ 69ր, Սաբալետա՝ 83ր (ինքն.):