Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Բավական դիտարժան և գոլառատ խաղ ստացվեց «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Առաջին խաղակեսում «քաղաքայինները» 3 անընդմեջ գոլ ուղարկեցին հյուրերի դարպասը։ «Ստոկ Սիթիին» հաջողվեց մինչև 47-րդ րոպեն հաշվի տարբերությունը հավասարեցնել նվազագույնի, սակայն դրանից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը ևս 4 գոլ խփեց։
Այս ջախջախիչ հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակած 22 միավորով միանձնյա կգլխավորի մցաշարային աղյուսակը։
Գոլեր․ Ժեսուս՝ 17ր, 56ր, Ստերլինգ՝ 19ր, Սիլվա՝ 27ր, Դիուֆ՝ 44ր, Ուոլկեր՝ 47ր (ինքն․), Ֆերնանդինյո՝ 60ր, Բերնարդու Սիլվա՝ 79ր։