«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ ցանկանում է «հարվածել» կիսապաշտպան Սամիր Նասրիին շաբաթ օրը կայացած «Նյուքասլի» հետ հաղթական խաղից հետո (4:0):
Շաբաթ օրը Նասրին հիանալի ֆուտբոլ ցուցադրեց՝ դառնալով խաղի հերոսներից մեկը: Մանչինին զարմանում է, թե ինչու Սամիրը չի կարող միշտ այսպես խաղալ:
-Ցանկանում եմ հարվածել նրան, որովհետև նրա նման ֆուտբոլիստը պետք է միշտ այդպես խաղա: Միշտ: Յուրաքանչյուր խաղում: Հնարավոր է, որ թույլատրելի են եզակի վատ հանդիպումներ, սակայն նրա վարպետությամբ…
Չգիտեմ, թե ինչ այլ կլիներ շաբաթ օրը: Չեմ հասկանում, թե ինչու այսպիսի վարպետություն ունեցող խաղացողն անընդհատ չի խաղում այսօրվա պես,- հայտնել է Մանչինին: The Guardian