Մաուրիսիո Պոչետինոն բանավոր համաձայնության է եկել «Չելսիի» հետ։
Պոչետինոն դարձավ «Չելսիի» ընտրությունը այն բանից հետո, երբ Լուիս Էնրիկեն և Յուլիան Նագելսմանը դուրս մնացին թափուր պաշտոնի համար մղվող պայքարից:
Պոչետինոն և «Չելսին» վերջին օրերին զգալի առաջընթաց են գրանցել բանակցություններում, և 51 ամյա արգենտինացին արդեն բանավոր համաձայնություն է տվել աշխատելու համար լոնդոնյան ակումբում, հայտնում է talkSPORT-ը:
Սպասվում է, որ գործարքը կավարտվի այս շաբաթվա ավարտին, սակայն Պոչետինոն աշխատանքի կանցնի միայն հաջորդ մրցաշրջանում։
Այսպիսով, «Չելսիի» ժամանակավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կմնա իր պաշտոնում Պրեմիեր լիգայի մնացած վեց հանդիպումներում։