Ինչպես և սպասվում էր, «Տոտտենհեմը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Պոչետինոյի նշանակման մասին: «Սաութհեմպտոնի» արդեն նախկին մարզիչը լոնդոնյան ակումբի հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:
Արգենտինացի մարզիչը հաջող մրցաշրջան անցկացրեց «Սաութհեմպտոնում»՝ ակումբի համար ապահովելով Պրեմիեր Լիգայի պատմության մեջ ամենաբարձր արդյունքը: Երկար ժամանակ Պոչետինոյի նախորդ ակումբն ուներ առաջնության լավագույն պաշտպանությունը և գտնվում էր առաջատարների հարևանությամբ:
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմը» 2013/14 մրցաշրջանը սկսեց Անդրե Վիլաշ-Բոաշի գլխավորությամբ, ով ձմռանը հեռացվեց ակումբից: Նրան ժամանակավորապես փոխարինեց անփորձ Թիմ Շերվուդը, ով նույնպես լուրջ հաջողության չհասավ: Շերվուդի հեռանալուց հետո Դանիել Լևին քննարկում էր Ֆրանկ դե Բուրի և Մաուրիսիո Պոչետնինոյի թեկնածությունները և արդյունքում նրա ընտրությունը կանգնեց 42-ամյա արգենտինացու վրա: