«Գայլերը» հայտարարել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուս Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին։
Այս շաբաթվա սկզբին Կունյան թռավ Անգլիա և բուժզննում անցավ, սակայն պաշտոնապես նա կմիանա Խուլեն Լոպետեգիի թիմին միայն հունվարի 1-ին:
Սկզբում Մատեուսը վարձավճարով հանդես կգա «Վուլվերհեմպտնում», սակայն որոշակի պայմանների կատարման դեպքում «գայլերը» պարտավոր են գնել 23 ամյա բրազիլացուն նախանշված գումարով։
Sky Sports-ը ենթադրում է, որ խոսքը 35 մլն ֆունտի մասին է։ Միաժամանակ, ինքը՝ Կունյան, մշտական պայմանագիր կկնքի «Վուլվերհեմպտոնի» հետ մինչև 2027 թվականը։
Նախկինում հանդես գալով Շվեյցարիայում և Գերմանիայում՝ Կունյան նախորդ 18 ամիսներն անցկացրել է Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մրցաշրջանում Մատեուսը գոլ չի խփել Լա Լիգայի 11 խաղում։
Կունյան Բրազիլիայի հավաքականի կազմում ութ հանդիպում ունի անցկացրած, սակայն Մատեուսը չի մասնակցել Քաթարում անցկացված աշխարհի առաջնությանը։
«Վուլվերհեմպտոնում» Կունյան պետք է մրցակցի Դիեգո Կոստայի, Ռաուլ Խիմենեսի, Հվանգ Հի Չանի և Սաշա Կալաջիչի հետ, ով այս մրցաշրջանում շարքից դուրս է մնացել ծնկի վնասվածքի պատճառով: