• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Մատեուս Կունյան միացավ «Վուլվերհեմպտնին»

«Գայլերը» հայտարարել են Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Մատեուս Կունյայի հետ պայմանագիր կնքելու մասին։

Այս շաբաթվա սկզբին Կունյան թռավ Անգլիա և բուժզննում անցավ, սակայն պաշտոնապես նա կմիանա Խուլեն Լոպետեգիի թիմին միայն հունվարի 1-ին:

Սկզբում Մատեուսը վարձավճարով հանդես կգա «Վուլվերհեմպտնում», սակայն որոշակի պայմանների կատարման դեպքում «գայլերը» պարտավոր են գնել 23 ամյա բրազիլացուն նախանշված ​​գումարով։

Sky Sports-ը ենթադրում է, որ խոսքը 35 մլն ֆունտի մասին է։ Միաժամանակ, ինքը՝ Կունյան, մշտական ​​պայմանագիր կկնքի «Վուլվերհեմպտոնի» հետ մինչև 2027 թվականը։

Նախկինում հանդես գալով Շվեյցարիայում և Գերմանիայում՝ Կունյան նախորդ 18 ամիսներն անցկացրել է Մադրիդի «Ատլետիկոյում»: Այս մրցաշրջանում Մատեուսը գոլ չի խփել Լա Լիգայի 11 խաղում։

Կունյան Բրազիլիայի հավաքականի կազմում ութ հանդիպում ունի անցկացրած, սակայն Մատեուսը չի մասնակցել Քաթարում անցկացված աշխարհի առաջնությանը։

«Վուլվերհեմպտոնում» Կունյան պետք է մրցակցի Դիեգո Կոստայի, Ռաուլ Խիմենեսի, Հվանգ Հի Չանի և Սաշա Կալաջիչի հետ, ով այս մրցաշրջանում շարքից դուրս է մնացել ծնկի վնասվածքի պատճառով: