«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը ծնկի վնասվածքի պատճառով կարող է երկար ժամանակով բացակայել խաղադաշտից։
Մատիպը փոխարինվեց անցած տուրում կայացած «Ֆուլհեմի» դեմ խաղի երկրորդ խաղակեսում։
Հանդիպումից հետո «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ենթադրել է, որ 32 ամյա կամերունցին երկար կմնա հիվանդանոցում, և այնտեղ նա կմիանա վնասվածքներ ունեցող՝ Ալիսոնին, Էնդրյու Ռոբերտսոնին, Տիագո Ալկանտարային, Ստեֆան Բայչետիչին և Դիոգու Ժոտային։
«Այսօր մենք կորցրեցինք Մատիպին, իհարկե, դեռ փորձաքննություն չի արվել, բայց իմ լսածից ու տեսածից կարող եմ ենթադրել, որ նրա բացակայությունը կարճ չի լինի։
Ափսոս, բայց մենք պետք է հաղթահարենք դա»,- Կլոպի խոսքը մեջբերում է talkSPORT-ը։
Ավելացնենք, որ Մատիպը, ում պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ, Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» 13 հանդիպումներից 9֊ում հայտնվել է մեկնարկային կազմում։