Լեգենդար արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Արմանդո Մարադոնան քննադատել է իր նախկին փեսա Սերխիո Ագուերոյին:
Այս տարվա հունվարին Ագուերոն և Ջաննի Մարադոնան բաժանվեցին և նրանց 4-ամյա որդին մնաց մոր մոտ՝ Բուենոս-Այրեսում: Մարադոնան մինչ այժմ բարկացած է իր հայրենակցի վրա:
-Նա Ջաննիին ասել է․ «Ես ոչ մեկից չեմ վախենում»: Փաստաբանի հետ հաջորդ հանդիպման ժամանակ ես կլինեմ աղջկաս հետ, և տեսնենք, թե նա այդքան համարձակություն կու՞նենա կրկնել ասածը:
Ես իսկապես բարկացած եմ: Չեմ ուզում ոչինչ լսել այդ վախկոտի մասին: Նա գիտեր, որ ես այդ պահին Դուբայում եմ, դրա համար էլ գնացել էր հանդիպման,- Metro Radio-ին տված հարցազրույցում ասել է Մարադոնան: