«Միլանի» հարձակվող Մարիո Բալոտելլին խոստովանել է, որ ուրախ կլիներ խաղալ Ժոզե Մոուրինյոյի «Չելսիում»:
Երեկ Մոուրինյոն հայտնեց, որ իրենք վերջացրել են տրանսֆերները և հունվարին նոր ֆուտբոլիստ չեն գնի: Սակայն ակնհայտ է, որ հարձակման գիծը պահանաջում է լուրջ ուժեղացում:
Միաժամանակ Բալոտելլին, ով մեկ տարի առաջ «Մանչեսթեր Սիթիից» 20 մլն ֆունտով տեղափոխվեց «Միլան», արդեն այժմ պատրաստակամություն է հայտնել օգնել Մոուրինյոյին, ում հետ աշխատել է «Ինտերում»:
-Իհարկե, ես կցանկանամ կրկին խաղա Ժոզե թիմում: Մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել և այժմ լավ ընկերներ ենք: Նրա հետ աշխատելը միշտ հետաքրքիր է,- Բալոտելլիի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը: