The Sun պարբերականի փոխանցմամբ «Մանչեսթեր Սիթին» արդեն այսօր կհայտնի հարձակվող Մարիո Բալոտելլիին «Միլանին» վաճառելու մասին:
Ըստ պարբերականի՝ տրանսֆերի արժեքը կազմելու է շուրջ 17 մլն ֆունտ: Հնարավոր է և այն տարբերակը, որ «Միլանը» Բալոտելլիի գործարքի մեջ ներառի նաև կիսապաշտպան Քևին-Պրինս Բոատենգին:
Ապացույցներից մեկը, որ Մարիոյի օրերը «Սիթիում» հաշված են, երեկ երեկոյան կազմակերպված երեկույթն էր: Բալոտելլին երեկույթի ընթացքում պատմել է «Միլան» տեղափոխվելու մասին և մտերիմ ընկերներին հրաժեշտի նվերներ է բաժանել:
Նշենք, որ հենց «Միլանում» առաջվա պես հերքում են սկանդալային հարձակվողի տեղափոխության հավանականությունը, որը 2010 թվականին «Ինտերից» տեղափոխվեց «Սիթի»: